Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ազգային անվտանգություն կուսակցության» հայտարարությունը

«Ազգային անվտանգություն կուսակցության» հայտարարությունը
17.07.2016 | 16:55

Տեղեկանալով 17 հուլիսի 2016 թ. վաղ առավոտյան մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստին, որի ընթացքում, ցավոք սրտի, կա մեկ զոհ (որի հարազատներին խոր վշտով ցավակցում ենք) և վիրավորներ (որոնց արագ ապաքինում ենք մաղթում) «ԱԱԿ»-ը հայտարարում է.

- Հայաստանի Հանրապետությունում առկա են բազմաթիվ քաղաքական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք օր առաջ արդարացի լուծում են պահանջում,
- իշխանություններն անկարող են կամ չունեն համապատասխան կամք այդ խնդիրները լուծելու, ինչն առաջացրել է հասարակության լայն շերտերի արդարացի դժգոհությունը,
- հասարակությունը չի ցուցաբերում ինքնակազմակերպման ու ինքնապաշտպանության սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դրսևորումներ,
- հասարակական ու քաղաքական կազմակերպությունները գործում են ինքնանպատակ և առավելագույնս հարմարվում են հնթացս իրավիճակներին,
- նման պայմաններում հնարավոր են դառնում զարգացումներ, որոնք անկանխատեսելի են և կարող են կործանարար հետևանքներ ունենալ պետության ու ժողովրդի համար,
Ի նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, «ԱԱԿ»-ը արձանագրում է, որ որևէ պարագայում անթույլատրելի և անհնարին է նման գործելավոճով հասնել հասարակական համերաշխության, իրավական ու սոցիալական հավասարության, ինչպես նաև հզոր ու զարգացող պետության կառուցման: Ուստի զինված խմբի անդամներին (որոնց հայրենասիրության մեջ բազմիցս ենք համոզվել) կոչ ենք անում վայրկյան առաջ հրաժարվել անկանխատեսելի հետևանքներով հղի գործողություններից՝ ՊՊԾ աշխատակիցներն իրենց երդմանը հավատարիմ իրականացնում են ծառայություն, և անթույլատրելի է նրանց նկատմամբ որևէ անօրինական գործողություն: Իշխանություններին, հատկապես ուժային կառույցներին հորդորում ենք գործել արհեստավարժ և ամեն ինչ անել իրավիճակը բանակցություններով հանգուցալուծելու համար: Հիշենք, որ երկու կողմում էլ հայրենասեր հայորդիներ են:


«ԱԱԿ»-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր հնարավորության սահմաններում թեկուզ փոքր-ինչ աջակցել իրավիճակը կարգավորելու խնդրում:

Դիտվել է՝ 5547

Մեկնաբանություններ